Վաղուց էր հայտնի, որ նիհարելու համար առավել նպատակահարմար է ուտել հաճախ, բայց քիչ, քան ուտել մեկ անգամ, բայց այնքան, որ շարժվել էլ հնարավոր չլինի: Այժմ արդեն հայտնի է, թե ավելի կոնկրետ քանի անգամ է պետք սնվել նիհարելու համար: Բրիտանացի դիետոլոգները կարծում են, որ սնվելու լավագույն քանակը օրը 9 անգամն է: Նրանց կարծիքով, փոքր չափաքանակներով 9-անգամյա սնունդը կկարգավորի ճնշումը և կնվազեցնի խոլեստերինի քանակությունն օրգանիզմում:
Լոնդոնում գիտնականների մի խումբ փորձ է կատարել, որին մասնակցել են շուրջ 2000 մարդ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից ու ԱՄՆ-ից: Պարզվել է, որ նրաք, ովքեր օրվա ընթացքում ուտում են 6 անգամից պակաս, ավելի գեր են, քան 6 անգամից ավել՝ փոքր քանակություններով սնվողները:
Գիտնականներին դեռևս չի հաջողվել բացատրել այս երևույթը, բայց նրանք վստահ են, որ հաճախակի սնվելը նպաստում է օրգանիզմի կենսագործունեության լավացմանն ու նիհարելուն: