Emedia.am

Բրիտանական The Sun տաբլոիդին հաջողվել է կապնվել բրազիլուհի մոդել Անդրեսսա Ուրախի հետ ու հաստատել տեղեկությունն այն մասին, որ վերջինս հրապուրել է հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուին, որն էլ, իբր դարձել է Իրինա Շեյքից բաժանման հիմնական պատճառը: Քննարկումների համար պատճառ էր դարձել դեղին մամուլի էջերում հայտնված լուսանկարները, որոնցում իբրև ակնհայտ էր, որ Ռոնալդուն և Շեյքը, մեղմ ասած դրական հարաբերություններով չեն լցված միմյանց նկատմամբ: The Sun պարբերականի հետ զրույցում Ուրախը վստահեցրել է, որ Ռոնալդուն իր հետ կապնվել է համացանցով ու առաջարկել հանդիպել, քանի որ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստն ուղղակի հանգիստ չունի առանց վերջինիս հետույքի: Լուսանկարը' iStockphoto/thinkstockphotos.com /Անդրեսսա Ուրախի հետույքը/ Նշենք, որ Անդրեսսա Ուրախը հայտնի է նաև, որպես «Բրազիլիայի Միսս հետույք» մրցաշարի հաղթող: Ի դեպ, facebook-ում և twitter-ում Իրինա Շեյքի գրառումներից ելնելով կարելի է ենթադրել, որ վերջինս փորձում է խուսափել քննարկումներից' վերաբերվող The Sun-ի տարբեր հրապարակումներին, միաժամանակ ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ շարունակում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ: