Գարնան վերջին ամսին' մայիսի 3-ին է ծնվել դերասան Վարշամ Գևորգյանը, ով այս տարի տոնում է ծննդյան 30-ամյակը: esyes.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ գիշերվանից պարբերաբար զանգեր ու շնորհավորանքներ է ստացել, իսկ առաջինը նրան շնորհավորել են կինն ու մտերիմ ընկերներից մեկը:
Պարզվում է' դերասանը ծննդյան օրը նույնպես աշխատում է և Համազգային թատրոնում այսօր խաղացել է դպրոցականներին նվիրված ցերեկային ներկայացումը: «Այն շատ լավ անցավ, իսկ վերջում բեմում բոլորը շնորհավորեցին ծնունդս»,- ասաց դերասանը:
Ըստ Վարշամի' ծննդյան տարեդարձը պատրաստվում է ընկերների ու մտերիմների հետ ակումբներից մեկում նշել ծննդյան 30-ամյակը: «Դեռևս որևէ անակնկալ չեմ ունեցել, հավանաբար բոլորը սպասում են խնջույքին»,- նշեց հոբելյարը, իսկ նախորդ տարիների ծննդյան տոների մասին խոսելիս ասաց, որ միշտ էլ ուրախ տոն է անցկացրել:
«Ես»-ը նույնպես շնորհավորում է դերասանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում ստեղծագործական վերելքներ:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը