Ի՞նչ են խոսում. բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նաև երգեր է գրում:
Իրականում. esyes.am-ի հետ զրույցում Վրեժը հաստատեց լուրի իսկությունը. «Այո՛, լուրը համապաատասխանում է իրականությանը. ինձ են պատկանում երգիչ Մհերի «Հավատա» և «Սիրո նոկտյուրն» երգերի խոսքերը: «Սիրո նոկտյուրնն» Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործության հայերեն տարբերակն է, բայց ոչ ռուսերենի թարգմանությունը, իսկ «Հավատան» վերջերս է գրվել. այն իմ ու Անուշ Ալեքսանյանի համատեղ աշխատանքն է: Երգը շատ սիրվեց, շուտով նաև տեսահոլովակ կունենա»:
Վրեժը հայտնեց, որ երգչուհի Նունե Եսայանի համար ևս երգեր է գրել, սակայն դեռ դրանցից միայն երկուսն է նվիրել նրան, մնացածը' ժամանակի ընթացքում կնվիրի: «Դրանք առայժմ միայն տեքստի տեսքով են: Թե ինչպիսի երգեր կդառնան կամ չեն դառնա, ցույց կտա ժամանակը»,- մեկնաբանեց բժիշկ-սեքսոպաթոլոգը:
Նորահայտ հեղինակը նշեց նաև, որ ստեղծագործական աշխատանքն իր համար պարզապես հոբբի է, և ինքը երգի բառերը չի վաճառում, այլ նվիրում է:
Լուրը ճշտեց Մերի Պողոսյանը