Տոնային քսուկը ունի տարբեր հավելումներ, որոնք օգտակար են մաշկի համար, խոնավացնող բաղադրատարրեր, մանրէասպան միջոցներ, վիտամիններ, արևապաշտպան ֆիլտրեր, բուսական մզվածքներ, որոնք պաշտպանում ու հարթեցնում են մաշկը։
Տոնային քսուք ձեր մաշկի տեսակի համար
Տոնային քսուքի ընտրությունը ուղղակիորեն պայմանավորված է մաշկի տեսակով։ Եթե ձեր մաշկը չոր է, ընտրեք այնպիսի տոնային քսուք, որը խոնավացնող բաղադրատարրեր է պարունակում։
Յուղոտ մաշկը մշտապես փայլում է, իսկ մաշկային ճարպի ավելցուկը բարդացնում է յուրաքանչյուր կոսմետիկական միջոցի օգտագործումը։ Հիմա գոյություն ունեն նաև յուղոտ մաշկի համար նախատեսված միջոցներ։ Յուղոտ մաշկի համար տոնային քսուքները յուղեր չեն պարունակում, իսկ դրա մասնիկները կլանում են մաշկի ավելորդ ճարպը։ Նման քսուքներն ավելի խիտ են, այնքան էլ բարակ չեն նստում, ինչպես չոր մաշկի համար նախատեսվածները։ Փոխարենը՜ յուղոտ մաշկը մի քիչ չորանում է տոնային քսուքով, և տհաճ փայլը վերանում է։
Խառը տեսակի մաշկ՝ քիթ-շրթունքների յուղոտ եռանկյունի և չոր ճակատ ու այտեր։ Այս դեպքում հարկ է սովորել ճիշտ քսել տոնային քսուքը։ Շատ լավ է նման դեպքերում օգտագործել տոնային քսուք՝ նախատեսված մաշկի թերությունները ծածկելու համար։ ճիշտ չէ ամբողջ մաշկը ծածկել քսուքով։ Դա անբնական ու անկենդան երանգ կտա։ Դրանից խուսափելու համար գնեք երկու տոնային քսուք, մեկը՝ ճիշտ ձեր մաշկի գույնի, մյուսը՝ ավելի մուգ։ Մուգ քսուքով ծածկեք քիթն ու այտոսկրերը, իսկ վրայից՝ ձեր մաշկի գույնի հետ համընկնող քսուքը։
Տոնային քսուքների տեսակները
Գոյություն ունի տոնային քսուքների մի քանի տեսակ։ Ամենախիտը տոնային հենքն է, որը խորհուրդ է տրվում օգտագործել միայն երեկոյան և ցերեկային դիմահարդարանքի համար։ Այն հիանալի է նայվում արհեստական լուսավորության տակ։ Ջրիկ քսուքը խորհուրդ է տրվում օգտագործել այն կանանց, ովքեր լավ մաշկ ունեն։ Ջրիկ տոնային քսուքը չի քողարկի մաշկի թերությունները, այլ ընդամենը միատարր կդարձնի գույնը։
Քսուք-դիմափոշին շատ հարմար է յուղոտ մաշկ ունեցողներին։ Այն շատ լավ վերացնում է անախորժ փայլը։
Եվ, վերջապես, ամենատարածվածը սովորական տոնային քսուքն է։ Այն ամենից շատ հարմար է չոր և նորմալ մաշկին։
Տոնային քսուքը քսելու գաղտնիքները
Առավելագույն բնական երանգ ստանալու համար հարկ է ջանալ, որ քսուքը հնարավորինս բարակ շերտով նստի մաշկին։ Ինչքան բարակ է քսուքի շերտը, այնքան լավ։ Չէ՞ որ ձգտում եք ընդամենը սրբագրել ձեր գեղեցկությունը, ոչ թե նոր դեմք նկարել։ Կարևոր չէ, թե ինչով եք քսում քսուքը՝ վրձինո՞վ, խծուծո՞վ, թե” պարզապես մատներով։ Կարևոր է լավ տարածել այն, որպեսզի շերտը հնարավորինս բարակ ստացվի։ Պետք է քսել ծնոտից դեպի ճակատը։ Նախ՝ ծնոտը, ապա այտերը և այտոսկրերը, վերջում՝ ճակատը։ Ուշադիր եղեք, որպեսզի քսուքի և մաշկի սահմանը չնկատվի, գույնը պետք է տարրալուծվի, որպեսզի դեմքը դիմակի չնմանվի։
Ինչպե՞ս ընտրել անհրաժեշտ երանգը
Որպեսզի ընտրվի տոնային քսուքի լավագույն երանգը, չարժե այն ձեռքի վրա փորձել, քանի որ ձեռքի մաշկն էապես տարբերվում է դեմքի մաշկից։ Ավելի լավ է գնել երկու-երեք փորձնական պարկուճ և տնային պայմաններում խնամքով քսել դեմքին։ Քսուքը պետք է քսել բարակ շերտով և ուշադիր նայել հայելու մեջ. պետք է ո՛չ հիվանդագին գունատություն լինի, ո՛չ արհեստական թխություն։ Լուսավորությունը նույնպես նշանակություն ունի, այնպես որ աշխատեք տոնային քսուքը փորձել ցերեկային բնական լույսի տակ։
Ինչպիսի՞ տոնային քսուկ ընտրել, որ չվնասի ձեր մաշկը
13:01 - 30.Ապրիլ.2013
Աղբյուր՝
http://loveyou.am/you/?p=10803
Առաջարկում ենք նաև
31/07/19 17:20
Առջևի մազափունջ. ինչպիսի տարբերակ ընտրել
17/01/17 19:12
Դեմքի դիմակներ․ ինչպիսի կավ ընտրել
24/10/15 18:17
Ինչպիսի՞ սանրվածք ընտրել ըստ դեմքի ձևի (տեսանյութ)
27/07/24 10:30
Ինչպիսի իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
15/06/24 08:10
Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը. Արման Վարդանյան. «Փաստ»
03/06/24 08:00
Բանակը պիտի կոչված լինի հայրենապաշտպանությանը, ոչ թե հայրենահանձնմանը, ինչպիսի՞ երկիր ենք ուզում (տեսանյութ)
29/04/24 15:35
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
18/04/24 15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
12/04/24 14:40
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
09/04/24 09:09
Ինչպիսի քպականություն. «Փաստ»
02/04/24 18:00
Բիանկա Սենսորին Քանյե Ուեսթի երեխաների հետ հանդիպման համար ընտրել էր «համեստ» հանդերձանք
30/03/24 08:33
Մեկնարկը տրված է, ինչպիսի՞ն կլինի շարունակությունը. «Փաստ»
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային