Աստղաբանները կարծում են, որ հորոսկոպի յուրաքնաչյուր նշանին օգտակար են որոշակի մթերքներ՝
Խոյն ունի կալցիումի ֆոսֆատի կարիք, որի անբավարարությունը կարող է դառնալ էմոցիոնալ անհավասարակշռության պատճառ: Սրանից խուսափելու համար սննդակարգում պետք է օգտագործել ճակնդեղ, գազար, ծաղկակաղամբ, խնձոր, հազար, բանան, հունական ընկույզ:
Խոյերը պետք է օգտագործեն բավարար քանակությամբ պրոտեին ու երկաթ, որոնք պարունակվում են լոբազգիներում:
Ցուլին անհրաժեշտ է յոդի սուլֆատ և A, E վիտամին պարունակող սնունդ: Այս աստղանշանի մարդիկ պետք է օգտագործեն մեծ քանակությամբ դդում, բողկ, ճակնդեղ, ծաղկակաղամբ, սոխ, սպանախ: Ցուլն ունի յոդի պահանջ, անպես որ, շտապե՛ք ծովամթերքների հետևից:
Երկվորյակներին, ինչպես ձկներին, անհրաժեշտ են պրոտեիններ, որոնցով հարուստ է միսը, ձուն, ընկույզը, սոյան: Կարևոր է նաև նյարդային համակարգն ամրացնող կալցիումով հարուստ սնունդը: Երկվորյակների հիմնական հանքային աղը նատրիումի քլորիդն է, որը պարունակվում է կանաչ ոլոռում, ծաղկակաղամբում, ծիրանում, անանասում, ճակնդեղում:
Խեցգետինը չպետք է չարաշահի սննունդը, այս նշանի խոցելի տեղը մարսողական տրակտն է: Պետք է խուսափել շաքարի, ճարպի ու օսլայի ավելցուկից: Խեցգետնին ահնրաժեշտ մթերքները պարունակում են պրոտեին, յոդ, կալցիումի ֆտորիդ, կաթնաշոռ, ցիտրուսներ, ձուկ, քաղցր պղպեղ, կաղամբ, տարեկանի հաց, կանաչեղեն:
Առյուծին խորհուրդ են տալիս օգտագործել ցիտրուսներ, հազար, խնձոր, վարունգ, թռչնամիս, պանիր, սոյա, ծովամթերքներ: Առյուծի սննդակարգը պետք է հագեցած լինի պրոտեիններով և հնարավորինս քիչ շաքարով ու օսլայով: Անհրաժեշտ է մագնեզիումի սուլֆատ, որը ձևավորում է մկանները, ակտիվացնում է մարսողությունն ու ամրացնում է նյարդային համակարգը:
Կույսերը պետք է խուսափեն դժվարամարս, աղիքը գրգռող սննդից ու ըմպելիքներից: Սուրճն ավելի լավ է փոխարինել թեյով: Չի կարելի օրը սկսել ածխաջրերով հարուստ մթերքներով: Կույսերը պետք է օգտագործեն պրոտեիններով հարուստ մթերքներ, հազար, պանիր, տանձ, վարսակ:
Կշեռքները պետք է խուսափեն սուր համեմունքներից: Նրանց հարմար է սովորական լիարժեք սնունդը: Սննդակարգը պետք է ընդգրկի եգիպտացորեն, չմաքրած բրինձ, գազար, խնձոր, դեղձ, ելակ, ինչպես նաև ծավամթերք, դդում և բողկ:
Կարիճներին խորհուրդ է տրվում ոչ կալորիական սնունդ: Օգտակար են ծովամթերքները, ընկույզը, սոյան: Պետք է ուտել շատ բաջարեղեն և մրգեր:
Աղեղնավորները պետք է խուսափեն ճարպոտ սննդից և օգտագործեն C, B վիտամիններով հարուստ մթերքներ, ցիտրուսներ, հորթի լյարդ, ձվի դեղնուց: Օգտակար խոտաբույսերից են սուսամբարը, փիփերթը:
Այծեղջուրին հարկավոր են A, C, E վիտամիններ: Նա պետք է խուսափի ճարպոտ սննդից, համեմունքներից ու ալկոհոլից, ինչպես նաև շոկոլադից: Սպիտակուցն ու աղի պակասը խուրհուրդ է տրվում լրացնել կաթնաշոռի և կալցիում պարունակող մթերքների միջոցով: Պետք է օգտագործել մեծ քանակությամբ կաղամբ, սպանախ, ծնեբեկ, ելակ և սալոր:
Ջրհոսը պետք է օգտագործի շատ թարմ մրգեր (ցիտրուսներ, խաղող, խնձոր): Հոգնածության դեմ կօգնի կալցիումը (կաթնամթերքներ, նուշ, թարմ կանաչեղեն): Ջրհոսն ունի նատրիումի քլորիդի պահանջ, որը կարելի է լրացնել կաղամբ, ծնեբեկ, գազար, խնձոր, ծովամթերքներ ուտելով:
Ձկներին խորհուրդ է տրվում օգտագործել պրոտեիններով հարուստ սնունդ՝ անյուղ միս, ձու, ձուկ, ընկույզ, պանիր: Ինչպես նաև ձկներին անհրաժեշտ է հում բանջարեղեններում ու չամիչում պարունակվող երկաթի ֆոսֆատ: Խորհուրդ է տրվում օգտագործել նաև ծովամթերքներ, ջրիմուռներ, լոբի ու լյարդ: