Հորոսկոպի տարբեր նշաններ ունեն կոնկրետ արարքների ցանկ, որոնք երբեք ու ոչ մի պարագայում չեն ներում այլոց։ Ահա թե որ արարքներն են աններելի հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչների համար։

Խոյ

Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն ների, եթե իրենց խանգարեն առաջ շարժվել, իսկ քանի որ առաջ ասվածը նրանց համար հարաբերական հասկացություն է, ապա ավելի լավ է ընդհանրապես չասել նրանց, թե ինչ անել, որովհետ Խոյերն իրենք էլ հրաշալի գիտեն, թե ինչ անել ու առավել ևս՝ ղեկավարել։

Ցուլ

Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչը երբեք չի ների, եթե Դուք նրան զրկեք այն բարիքներից, որ ինքն է ստեղծել իր համար, իսկ քանի որ նա դրանց համար, որպես կանոն, երկար ու տքնաջանորեն է աշխատում, ապա այդպիսի բարիքները բավականին շատ են։ Ընդ որում, խոսքը միայն նյութական բարիքների մասին չէ։ Օրինակ, եթե Դուք տանեք Ցուլի սիրած էակին, ապա կվաստակեք մշտական թշնամի։

Երկվորյակներ

Դե իսկ երկվորյաակները երբեք չեն ների, եթե փորձեն սահմանափակել նրանց շփման օղակը։ Նրանք նաև տանել չեն կարոողանում, երբ նրանց խոսքն ընդհատում են, ու եթե Դուք չարաշահեք դա, ապա հեշտությամբ կվերածվեք նրա համար 1 թշնամու։

Խեցգետին

Խեցգետինները չեն ներում, եթե առանց թույլատվություն ստանալու ներխուժում են նրանց ներաշխարհ։ Ընդ որում, երբ ժամանակը գա, ու Դուք բավականին մտերիմ լինեք, նրանք ինքնուրույն կբացվեն Ձեր առջև, այնպես որ, պետք չէ ճնշել, իսկ երբ նրանք բացվում են, անպայման ուշադրությամբ լսեք նրանց, հակառակ դեպքում կվերածվեք թշնամու։

Առյուծ

Առյուծները երբեք չեն ների, եթե Դուք չհիանաք նրանով։ Բանն այն է, որ նրանց արժանիքների մասին խոսելը նույնքան կարևոր է Առյուծների համար, որքան օդն ու ջուրը: Նրանք բառիս բուն իմաստով տառապում են այն պահերին, երբ քննադատվում են, բայց փոխարենը բառիս բուն իմաստով էներգիայով են լցվում, երբ իրենց ծափահարում են, գովում ու հիանում։

Կույս

Զոդիակի այս նշանի ներկայացուցիչներն անկարող են ներել փնթիությունն ու թափթփվածությունը, հատկապես, եթե Դուք դա արել եք նրան վերաբերող հարցերում։ Նրանք տանել չեն կարողանում անկարգությունն՝ իր ցանկացած դրսևորմամբ, բայց Դուք հնարավորություն կունենաք ներում ստանալ, եթե կարողանաք նրանց համար անհասկանալի ինչ-որ ձևով կարգի բերեք Ձեր իսկ պատճառով ստեղծված խառնաշփոթը։

Կշեռք

Կշեռքները սիրում են ներդաշնակություն ու պարզապես ֆիզիկական հակակրանք են զգում ամեն բանի նկատմամբ, որ կարող է խաթարել այդ ներդաշնակությունը։ Ընդ որում, նրանք կարողանում են գտնել հարմոնիա ամեն ինչում, իսկ որտեղ էլ չգտնեն՝ իրենց հետ են բերում։ Նրանց ներաշխարհը հանգիստ և հավասարակշռված է, ու եթե չեք ուզում իսկական փոթորիկ, ցունամիներ ու երկրաշարժեր ստանալ մեկ սրվակի մեջ, ավելի լավ է չխաթարել այդ փխրուն հավասարակշությունը։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանը երբեք չի ներում դավաճանության ցանկացած դրսևորում։ Սա միայն սիրային հարաբերություններին չի վերաբերում, այլ նաև ընկերությանը, աշխատանքին, ընտանիքին ու այն ամենին, ինչը Կարիճը համարում է իրենը։ Դե իսկ հավատարմության համար Կարիճը հատուցում է նույն կերպ։ Սա հորոսկոպի այն նշանն է, որ Ձեր կողքին կլինի մինչև վերջ։

Աղեղնավոր

Աղեղնավորները չեն ներում, երբ իրենց խանգարում են հասնել նախանշված նպատակին, իսկ քանի որ նպատակները նրանք իրենք են որոշում իրենց համար, ապա պետք է միշտ զգոն լինել, որպեսզի ակամայից չհատեք նրանց ճանապարհը։ Հավաստիացնում ենք, Աղեղնավորին նեղացնելը Ձեր կյանքի ամենաողջամիտ արարքը չի լինի։

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են ներել ամեն բան, բացի արհամարհական վերաբերմունքից։ Նրանք կարողանում են ոտքի կանգնել ցանկացած տիպի անկումից հետո ու դեռ մի բան էլ օգնում են վեր կենալ յուրայիններին, սակայն դրա համար նրանց պետք է գնահատել ու հարգել։

Ջրհոս

Դե իսկ Ջրհոսը երբեք չի ների Ձեզ, եթե փորձեք սահմանափակել նրա ազատությունը։ «Մի գնա այնտեղ», «Մի արա սա», «Մի շփվիր այսինչի հետ» ու այս տիպի այլ արտահայտություններ արեք ու գիտե՞ք՝ ինչ կանի նա։ Հենց այն, ինչ Դուք պահանջում էիք չանել։ Դե, բացի դրանից՝ նա տրամաբանական հետևություններ էլ կանի, որ Դուք էլ պետք չեք իրեն, քանի որ փորձում եք ղեկավարել իրենց։ Բարեբախտաբար, նրանք հիշաչար չեն ու չեն կարողանում երկար նեղացած մնալ։

Ձկներ

Հորոսկոպի այս նշանն էլ ամենազարմանալին է, որովհետև չի ների Ձեզ, եթե թույլ չտաք իրենց օգնել Ձեզ։ Նրանք, ովքեր մտերմացել են Ձկների հետ, ավելի լավ է միշտ ընդունեն նրանց օգնությունը, առավել ևս, որ նրանք երբեք չեն պահանջում փոխադարձություն և հանդիսանում են հորոսկոպի ամենամարդասեր նշանի ներկայացուցիչները։