Երեկ լրացավ Վիկտորյա Բեքհեմի 39 ամյակը: Ժամանակին նա քննադատվել է անճաշակ հագնվելու համար, իսկ այսօր համարվում է նորաձևության իկոնա: Նրա ոճն իր կարիերայի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների: 1994 թ-ին, երբ ստեղծվեց Spice Girls խումբը, նրա յուրաքանչյուր մասնակից հագնվում էր իր ոճին համապատասխան, և հենց այդ ժամանակ էլ նկատվեց Վիկտորյաի սերը նորաձևության հանդեպ:
Այդ ժամանակ նա աչքի էր ընկնում մուգ երանգներ ունեցող կարճ և պիրկ զգեստներով և շրջազգեստներով և հիմնականում առանց ժպիտի: Սակայն ամուսնությունից որոշ ժամանակ հետո նրա ոճը փոխվեց, երգչուհին սկսեց նախընտրել ամենատարբեր գույների ու նաև երկար հագուստներ: Այսօր նրա ստեղծած զգեստները նախընտրում են կրել շատ աստղեր, քանի որ նա իրավացիորեն համարվում է ժամանակակից նորաձևության իկոնա: