Քարդաշյան քույրերից ամենանիհարիկը' 17-ամյա Քենդալ Ջեները, երազում է մոդելի հաջողակ կարիերայի մասին եւ կարծես այն իրականացնելու ճանապարհին է. արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե այս աղջնակը կդառնա “Victori's Secret” ապրանքանիշի “հրեշտակներից” մեկը:

 

Քենդալն իր կյանքի ընթացքում նշանակալից ոչինչ չի արել, սակայն արդեն իսկ հայտնի է ընտանիքի շնորհիվ: Քիմի քույրը Քարդաշյաններին ոչ հատուկ նիհար կառուցվածք ունի եւ որոշել է հաստատուն քայլերով գրոհել նորաձեւության աշխարհը:

 

Ի դեպ, Քենդալի ֆոտոշարքերից մեկը հեղինակել է “Victoria's Secret” ապրանքանիշի հետ համագործակցող լուսանկարիչ Ռասել Ջեյմսը: Հարցազրույցներից մեկի ընթացքում լրագրողի այն հարցին, թե արդյոք ցանկություն չունի համագործակցել ներքնազգեստների նորաձեւության աշխարհում հանրահայտ կազմակերպության հետ, երիտասարդ մոդելը նշել է. “Ամբողջ կյանքիս ընթացքում հենց դրա մասին եմ երազել”: