Ամառվա շոգին ավելի է դժվարանում խոհանոցում ընտանիքի պահանջները բավարարելու հարցը: Եթե ուզում եք թեթեւ, սննդարար, համեղ ուտեստ, ապա այսօր բոլորին հավաքեք սեղանի շուրջը՝ փորձելու Ձեր ամառային փլավը՝ բրնձով եւ բանջարեղենով:
Ձեզ հարկավոր կլինի՝
մեկ թեյի բաժակի չափով բրինձ,
երկու գազար,
մեկ սոխ,
մեկ քաղցր կարմիր պղպեղ,
երկու լոլիկ,
մաղադանոս,
մեկ-երկու պճեղ սխտոր,
երեք բաժակ եռացրած ջուր,
աղ՝ ըստ ճաշակի:
Բրինձը լվանալ, մի քիչ աղ ցանել վրան եւ մի թեթեւ տապակել կաթսայի մեջ: Վրան լցնել երեք բաժակ եռացրած ջուրը եւ դանդաղ կրակի վրա եփել (կաթսայի կափարիչը բաց թողնել):
Կտրատել սոխը, լոլիկը, քերիչով անցկացնել գազարը: Բոլորը միասին մի քիչ տապակել թավայի մեջ: Երբ բրինձը եփվի, այս տապակած խառնուրդը լցրեք վրան, ամբողջը տապակեք եւս մի տասը րոպե: Վերջում համեմեք մաղադանոսով եւ սխտորով: Կես ժամ թողեք փլավը, որ համերը խառնվեն, ապա մատուցեք:
Բարի ախորժակ: