Չինաստանի Գանսու նահանգում գտնվող տանձի այգին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահին պտղատու ծառերի մեկտեղման վայր, հայտնում է pravda.ru-ն։
Ավելի քան 600 հա տարածք զբաղեցնող այգին արդեն վաղուց Գաոլան շրջանի տեսարժան վայրն է։ Այստեղ ծաղկող ծառերը երկարակյացներ են։ Ամենատարեց տանձենու տարիքը մոտավորապես 430 տարի է։
Այգու աշխատակիցների խոսքով՝ այստեղ տնկված բոլոր ծառերը կարելի է վերագրել 17-րդ դարին։ Հետաքրքիր է, որ չնայած իրենց պատկառելի տարիքին, ծառերը շարունակում են պտուղ տալ։
Սակայն աշխարհի ամենահին ծառի հետ համեմատած, որն աճում է Նևադայում (ԱՄՆ), չինական տանձենիները պարզապես նորածին են։ Դա 5.200-ամյա սոճին է։ Երբ այն բոլորովին «փոքրիկ» էր, Հին Եգիպտոսում բուրգեր էին կառուցում, իսկ Հռոմեական կայսրության ծաղկման շրջանում ծառն արդեն 3.000 տարեկան էր։