Միլիարդատեր Մայքլ Ռուբինը բացահայտել է, թե իրականում ինչ է կատարվում գործարար ու ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին եւ նրա ենթադրյալ նոր ընկերոջը՝ ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի միջեւ։ Ռուբինի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Fanatics-ի գործադիր տնօրեն Մայքլ Ռուբինն Entertainment Tonight-ին տված հարցազրույցում խոսել է պոտենցիալ զույգի մասին։

«Անկեղծ ասած, նրանք պարզապես ընկերներ են։ Սրանք ուղղակի խելահեղ լուրեր են, որոնք տարածվում են»,- գործարարը մեկնաբանել է Քիմ Քարդաշյանի ու Թոմ Բրեդիի սիրավեպի մասին լուրերը։

Ռուբինի խոսքով՝ ինքը շատ ժամանակ է անցկացրել Թոմ Բրեդիի հետ Անկախության օրվա երեկույթին։

«Երեկոյի մեծ մասը Թոմն ինձ հետ էր։ Մենք զվարճանում էինք, իսկ Թոմն այնքան էլ հաճախ չի այցելում նման վայրեր: Կարծում եմ՝ երկուսն էլ ծիծաղում են այս խոսակցությունների վրա»,- մանրամասնել է նա:

Քարդաշյանի եւ Բրեդիի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են տաբլոիդներում այն բանից հետո, երբ զույգը միասին մասնակցել է Մայքլ Ռուբինի «սպիտակ երեկույթին»՝ ի պատիվ ԱՄՆ Անկախության օրվա։