46-ամյա դերասանուհին եւ երգչուհին ներկայացել է անչափ անկեղծ կերպարում։ Նատալյա Օրեյրոն կեցվածք է ընդունել կոստյումով՝ առանց կրծկալի եւ տոպի։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր հեռուստադիտողների կողմից այդքան սիրված «Վայրի հրեշտակի» ամաչկոտ Միլագրոսը դարձել է համարձակ ֆոտոշարքի հերոսուհի։ Նատալյան կեցվածք է ընդունել վառ կարմիր կոստյումով։ Նա կարճ բլեյզերը համադրել է բարձր գոտկատեղով՝ palazzo տաբատի հետ։ Բլուզից ուրուգվայցի դերասանուհին հրաժարվել է. փոխարենը կիսամերկ կադրերում Օրեյրոյի բարեմասնությունները թաքրել է սրտաձեւ աքսեսուարով:
Զարդերից դերասանուհին նախապատվությունը տվել է ծավալուն սրտաձեւ, շողշողացող քարերով ականջօղերին եւ ոսկե մատանուն։ Կադրերից մեկում նա ձեռքին փոքրիկ սրտաձեւ կլատչ է։
Աստղի երկրպագուները հիացել են նրա համարձակ էքսպերիմենտով։ «Նատալյա, դու ընդհանրապես չես փոխվում, մի ծերացիր, կարծես ժամանակը կանգ է առել քեզ համար», «Կույսերի արյուն ես խմո՞ւմ։ Դու շքեղ տեսք ունես», «Ուղղակի փնտրում էի, թե որտեղ կախեմ տան բանալիները», «Փորձիր մի քիչ զգույշ լինել, այստեղ մարդիկ կան, ով նման լուսանկարներից կարող է կաթված ստանալ», «Նույնքան գեղեցիկ ու սեքսուալ, ես ցնցված եմ»,- գրել են համացանցի օգտատերերը։