Հայերն ամենուր են՝ Հայաստանում, արտերկրում, Բոլիվուդում ու Հոլիվուդում։ Այսօր վերհիշել ենք մեր հայրենակիցներից 2-ին, որոնք աշխատել են հոլիվուդյան աստղերի կողքին ու ճակատագրական հայտնություն ունեցել նրանց կյանքում։
Հայազգի Քրիստին Ուզունյանը 2015 թ-ին մի քանի ամիս աշխատել է Բեն Աֆլեքի մոտ՝ որպես նրա եւ Ջենիֆեր Գարների երեք երեխաների դայակ։ Բայց համաձայն աղբյուրների՝ Աֆլեքի եւ ազգությամբ հայ դայակի հարաբերություններն ավելին էին, քան գործնական։ Ուզունյանին մոտ կանգնած աղբյուրները PEOPLE-ին պատմել էին, որ վերջինն ընկերներին հայտնել էր իր եւ Աֆլեքի միջեւ սիրավեպի մասին։ Ուզունյանի ընկերներից մեկը պարբերականի հետ զրույցում նշել է, որ հայուհին սիրահարված էր հոլիվուդյան աստղին։
Բեն Աֆլեքը, սակայն, հերքել է իր եւ դայակի սիրավեպի մասին խոսակցությունները՝ դրանք որակելով, որպես «բացարձակ սուտ»։ Դերասանին մոտ կանգնած աղբյուրներն էլ հավելել են, որ նրանց միջեւ եղել են «միայն գործնական եւ ընկերական հարաբերություններ»։ Այնուամենայնիվ, մեկ այլ ընկեր պատմել է, թե Աֆլեքի ու Ուզունյանի ռոմանտիկ հարաբերությունները սկսվել էին հայուհու՝ աշխատանքի անցնելուց որոշ ժամանակ անց, եւ որ նրանք հաճախ հանդիպում էին Bel Air հյուրանոցում։ Խոսակցություններ էին տարածվել նաեւ այն մասին, թե հենց Ուզունյանն է դարձել Աֆլեքի ու Գարների բաժանության պատճառը։
Մինչդեռ Vanity Fair-ին տված հարցազրույցում Ջենիֆեր Գարները, խոսելով իր եւ Բեն Աֆլեքի բաժանման մասին, նշել էր,-«Մենք արդեն մի քանի ամիս առանձին էինք ապրում, երբ ես առաջին անգամ լսեցի դայակի հետ պատմության մասին: Նա ոչ մի առնչություն չունի մեր բաժանվելու որոշման հետ: Դայակը այդ պատմության հետ կապ չունի: Սխալ մեկնաբանություննե՞ր: Այո, եւ մեր երեխաների համար բոլորովին լավ չէր, որ նրանց դայակը հանկարծ անհետացավ նրանց կյանքից»:
Հավելենք, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարներն ամուսնացել էին 2005 թ-ին, եւ բաժանվել՝ ամուսնությունից 10 տարի անց։ Այժմ դերասանն ամուսնացած է Ջենիֆեր Լոպեսի հետ։
Մրայա Քերին եւս ժամանակին աշխատում էր հայ օգնականի հետ, սակայն դժվար այդ շրջանը ոգեւորությամբ հիշեն երկու կողմն էլ։ Երգչուհին 2019 թ-ին դատարան դիմեց նախկին աշխատակցի՝ Լիանա Ազարյանի դեմ, ով աստղին սպառնում էր հրապարակել անձնական բույթի տեսանյութեր, որոնք կարող էին վնասել երգչուհու կարիերային կամ անձանական հարաբերություններին։
«Լռության» դիմաց հայուհին 8 մլն դոլար էր պահանջում։ Հայտնի չէ՝ ինչ էր պատկերված տեսանյութերում, սակայն դրանք նկարագրվում էին որպես «ինտիմ» կադրեր։ Հակառակ դեպքում Ազարյանը պատրաստվում էր դրանք վաճառել մամուլին։ Բացի այդ՝ աստղի նախկին օգնականը պնդում էր, թե տեսանյութն արդեն տեսել էին նրա ընկերները։
Քերին նաեւ հավելել էր, որ օգնականը բաեխիղճ վաքագիծ չէր դրսեւորում։ Ըստ երգչուհու՝ նա իր կրեդիտային քարտերն օգտագործել էր անձնական իրեր գնելու նպատակով, օգտվել նրա մեծ զեղչերից ու բոնուսներից։
Մրայան Լիանային տարվա ընթացում 327 հազար դոլար էր վճարել եւ նրան աշխատանքից հեռացրել 2017թ-ին, երբ իմացել էր անազնիվ քայլերի մասին, որից հետո էլ սկսվել էր շանտաժը։
Ազարյանն իր հերթին մեղադրում էր երգչուհուն՝ նշելով, որ նրա նախկին օգնական Ստելլա Բուլոչնիկովը ոտնձգություններ էր իրականցնում իր նկատմամբ, իսկ Մրայան հաճախ դրանց ականատեսն էր լինում, բայց ոչինչ չէր ձեռնարկում դրա դեմ։ Daily Mail-ը գրում է, որ Ազարյանը նշել էր, որ Քերին ինքն էլ հաճախ իրեն ենթարկում էր ֆիզիկական, էմոցիոնալ եւ հոգեբանական ոտնձգությունների։