Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շուտով համերգ է ունենալու Պրահայում: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու  ֆեյսբուքյան էջից,  որտեղ նա  նոր լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

 

«օօօօ Պրահաաա՜...


Սա Հայաստանից դուրս առաջին քաղաքն էր, ուր մեկնեցի շատ տարիներ առաջ, ու գուցե դա է պատճառը, որ մինչ օրս սիրահարված եմ նրան: Մարտի 6-ին հանդիպելու եմ հայրենակիցներիս հետ իմ երազանքների քաղաքում»: