Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան այսօր նշում է իր ծննդյան 64-ամյակը (ծնվել է 1949թ.), գրում է bimru.ru-ն։ Պրիմադոննան նախապես իմացել է, թե ինչ նվեր է ստանալու, քանի որ մերձմոսկովյան Գրյազ գյուղ ուղղաթիռն ավելի շուտ է բերվել և կանգնեցվել երգչուհու առանձնատնից քիչ հեռու։
Նվերի հեղինակը, իհարկե, նրա ամուսին Մաքսիմ Գալկինն է։ Հայտնի է, որ երգչուհին ոտքերի հետ ունեցած խնդիրների պատճառով վաղուց չի թռչում ինքնաթիռներով, այդ պատճառով ուղղաթիռը համապատասխանում է ներգնա ճանապարհորդություններին։
Ծննդյան օրը Պուգաչովան կնշի Գրյազ գյուղում ամենամտերիմ մարդկանց հետ։