![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/253414.png&w=300&h=200&mt=1678545138)
«Օսկար» մրցանակաբաշխությունը 1961 թվականից ի վեր առաջին անգամ չի մեկնարկելու կարմիր գորգով։ Այս մասին հայտնում է AP News-ը։
«Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխության համար ընտրվել է բաց գույնի գորգ։ Վերջին 62 տարիներին գորգը կարմիր է եղել։ «Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, թե որքան վստահ ենք մենք, որ արյուն չի թափվի», - մեկնաբանել է կատակերգու Ջիմի Քիմելը, ով պատիվ ունի վարելու գալիք արարողությունը:
Միջոցառումը տեղի կունենա 2023 թվականի մարտի 13-ի գիշերը՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Բացումը կանի Ռիհաննան, ով A$AP Rocky-ից երկրորդ երեխային է սպասում: Բարբադոսցի երգչուհին կկատարի Black Panther-Wakanda Forever-ի սաունդթրեքը՝ «Lift Me Up»-ը, որը ներկայացված է «Օսկարի» «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։
![](https://lurer.com/disc/11-03-23/2b9baf93dbd5d6ae35b4b0da334692a8.jpg)
![](https://lurer.com/disc/11-03-23/db518e5504809c6bf5d387c56d9f2d79.jpg)
![](https://lurer.com/disc/11-03-23/ae93928205165864bca281f8ddb7d864.jpg)
![](https://lurer.com/disc/11-03-23/c1da1d62011df560e9bbfe2635561748.jpg)