Եթե հայտնի ու ճանաչված մարդ ես, ապա քո արած յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր արված գրառում, հայտվում է հանրության ուշադրության կենտրոնում: Այս շաբաթվա ֆեյսբության անցուդարձը չի վրիպել ArmStar.am-ի աչքից, ինչն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Արման Հովհաննիսյաննը ապրիլի 7-ին պատրաստվում էր մոսկվայաբնակ հայերին փոխանցել Հայաստանի արևի ջերմությունը.«Մոսկվայում ապրող իմ հայրենակիցներ, ապրիլի 7-ին ես լինելու եմ այդ մեծ քաղաքում: Երգի հետ կփորձեմ փոխանցել Հայաստանի արևի ջերմությունն ու այն կարոտը, որ ապրում են ձեր հարազատները», նշել է երգիչը:
Եթե Արման Հովհաննիսյանը մեկնում է Մոսկվա, ապա Քրիստինե Պեպելյանը, ով նախապատրաստվում է Ամերիկայում կայանալիք իր մենահամերգին., երեկ ներկ է եղել X- Factor երաժշտական նախագծի նկարահանմանը. ՛՛Այսօր հրավիրված էի Շանթ TV-ի X- Factor-ին յուր…Անդրեի թիմից Լենա Ղազարյանը երգում էր իմ երգը…ու ես դեռ տպավորությունների տակ եմ))))))ինչ սիրուն երգեց…Բրավո Անդրե, բրավո Լենա…
Անդրեն էլ տեղադրելով իր և Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը' ստիպեց նախանձել անգամ Ալեն Դելոնին և Խուլիո Իգլեսիասին.« Երանի ինձ:Ճ Ալեն Դելոնը և Խուլիո Իգլեսիասը լուռ նախանձում են և ոչ միայն նրանք:Ճ»:
Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուները շարունակում են մասնակցել երգչուհու հայտարարած մրցույթին և զարմացնում երգչուհուն իրենց կատարումներով, այս առիթով նա գրել է. « Շարունակում եմ ստանալ նոր կատարումներ և չեմ դադարում զարմանալ, թե որքան շնորհալի եք դուք...♥ ♥ ♥»
Արևիկ Ալավերդյանն էլ բոլորին հիշեցրեց, որ լրանում է իր ամուսնության ութերորդ ամիսը.«Ամուսնուս հետ ամեն մի օրը տոն է, երջանիկ եմ շատ շատ: Այսօր լրանում է մեր ամուսնության ութերորդ ամիսը, ութ օրվա պես անցան այս ամիսները: Այս գեղեցկությունը տեսա դասից վերադառնալուց'մեր տան շեմին: Սիրում եմ քեզ շատ շատ»:
Ծաղիկեր ստացավ նաև երգչուհի Լիլուն, բայց ինչպե նա է գրում.«Վախ մերսի, բայց ով է հերոսը»:
Երգչուհի, հիմա նաև դիզայներ Անահիտ Սիմոնյանը ներկայացրեց իր հեղիկած հագուստը. «Anahit Simonyan Fashion new dress!Photo by Vahe Minasian»
Լուսինե Աղաբեկյանի գրառումից էլ կարելի է հասկանալ, որ նա բացի երգելուց որոշել է անցնել նաև այլ գործի և ֆեյսբուքն օգտագործել որպես գովազդի միջոց.«Սիրելիներս դասավանդում եմերգեցողություն և դաշնամուր, ցանկության դեպքում նաև սոլֆեջո, 7-15 տարեկաներեխաների համար: Մանրամասների համար կարող եք գրել ինձ»: