Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով սպասում է իր առաջնեկին, կրկին ոճափոխության է դիմել:
Նա Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նոր սանրվածքով:
Լիլիթը, որ դեռ շաբաթներ առաջ կապտահեր էր, այժմ բաց նարնջագույն է ներկել իր վարսերը:
Հրապարակմանը կից երգչուհին նաև հարց է ուղղել իր հետևորդներին:
«Ո՞վ ինձ կասի` ինչն է պատճառը,որ մարդիկ (հիմնականում տղամարդիկ) ավելի ուրախանում են տղա երեխայի դեպքում,իսկ աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել»,- գրել է նա: