Սուլթան Մուլաի Իսմաիլը ունեցել է 548 որդի և 340 դուստր:
Իր հարեմում գրեթե 20 օրը մեկ ծնվում էր երեխա:
Նշենք, որ այն երկրներում, որտեղ առկա է բնակչության գերծանրաբեռնվածության խնդիր, մեկից ավել երեխաներ ունենալու դեպքում քաղաքացիները տուգանվում են, իսկ այն պետություններում, որտեղ բնակչությունը քիչ է, հակառակը՝ ստանում են դրամական պարգևներ:
Օրինակ՝ Չինաստանում յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա ոչ ավել, քան 1 երեխա: Այդ օրենքը գործում է 1979-ից:
Հետազոտողները հավաստիացնում են, որ վերջինս կանխել է մոտավորապես 400 միլիոն չինացիների ծնունդ:
Որոշ գյուղերում թույլատրվում է ունենալ երկրորդ երեխան այն դեպքում, երբ առաջին երեխան իգական սեռի է:
Եթե կինը հղիանում է երկրոդ անգամ, ապա անկախ իր կամքից, բռնի կատարում են աբորտ:
Մեծ հարկերից բացի, այդ երեխային բժշկական օգնություն չեն ցուցաբերի, չեն թույլատրի կրթություն ստանալ, ինչպես նաև ամուսնանալ:
Այս առումով շատ ակտիվ են գործում հաղորդում տվող անձիք: Վերջիններս նման մեկ հաղորդման համար վարձատրվում են բավականին մեծ գումարներով: Օրինակ պրովինցիաներից մեկում այն արժե 3000 յուան՝ դոլլար:
Նշեն, որ ՀՀ Օրենսդրությամբ չկա սահմանափակում երեխաներ ունենալու վերաբերյալ:
Ժպտացեք, Դուք ապրում եք Հայաստանում):