Աշխարհի ամենաոճային ու հաջողակ կանանցից Վիկտորիա Բեքհեմը հաճախ է փոխում մազերի գույնը, հագուստի ոճն ու մարմնի կառուցվածքը: Չորս երեխայի մայրը տարիներ առաջ մեծացրել էր կուրծքը, սակայն վերջերս կրկին դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանն ու ազատվել սիլիկոնե իմպլանտանտներից:

 

Թեեւ 38-ամյա Վիկտորիան պնդում է, որ իր արտաքինում արհեստական են միայն եղունգները, դիտելով նրա' տարբեր տարիների լուսանկարները, միանգամայն այլ պատկեր ենք տեսնում:). ինրպես նշում են արտասահմանյան լրատվամիջոցները, նա առաջին անգամ կուրծքը վիրահատել է 1999 թվականին' ամուսնու խորհուրդով, իսկ երկրորդ անգամ' 2001-ին:

 

Առաջարկում ենք դիտել պապարացիների' վերջերս ֆիքսած կադրերը, ինչպես նաեւ նախկինում արված լուսանկարներ եւ ինքնուրույն եզրահանգումներ անել: Ձեր կարծիքները կկարդանք մեկնաբանությունների հատվածում: