Հարաբերությունները կարող են լինել սիրային, ամուսնական, երեխա-ծնող, ընկերական կամ աշխատանքային։ Սակայն ամենուր մենք կատարում ենք նույն սխալները։ Ինչպիսի՞։

1.Կողմնորոշում կարծրատիպերի հիման վրա։
Երազելով հարաբերությունների մասին՝ մենք հաճախ փնտրում ենք ոչ թե մարդուն կամ անհատականություն, այլ հատկանիշներ։ «Տղամարդը պետք է լինի նպատակասլաց և պատվախնդիր», «կինը պետք է լինի քնքուշ և իրեն ամբողջությամբ նվիրի ընտանիքին»։ Արդյունքում, մենք պատրաստ չենք դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, և հարմարվել նրա «թերություններին» կամ «թուլություններին»։

2.Իլյուզիաներ /անիրական սպասելիքներ։
Ցանկացած հարաբերություններում, առաջին հերթին սիրային, մենք հաճախ առաջնությունը տալիս ենք մեր հույսերին ու ֆանտազիաներին։ Մենք մեզ համար պատկերում ենք հիանալի ապագա, իսկ սիրելի էակին վերագրում ենք իդեալական հատկանիշներ։ Նրան «ներքաշում» ենք մեր կյանք, չնայած որ նա մեզ ոչինչ չի խոստացել։ Այս սպասումների ներքո կրկին կորում է իրական մարդը։ Մենք փայփայում ենք մեր սեփական երազանքները և չենք տեսնում, թե մեր առջև իրականում ով է և ինչի է ընդունակ։

3. Չափազանց մեծ պահանջներ։
Երբ հորիզոնում երևացող արքայազնին արդեն մեր կյանք ենք ընդգրկել, ապագա երեխաներին անուններ ենք կնքել, ամեն-ամեն ինչ մտածել ենք, առաջանում են մի շարք փոխադարձ պահանջներ․ «Իսկ դու ինչու՞ չես անում այն, ինչ քեզանից սպասում եմ», « Դու տղամարդ ես, դու պարտավոր ես», «Դու կին ես, դու պարտավոր ես»։

4.Մարդուն փոխելու ցանկություն։
«Դու չոր ես», «Դու տան տնտեսուհի չես, փոխվիր», «Հրաժարվիր քո հոբբիից», «Մի աշխատիր», «Նիհարիր»… Պահանջներն անսպառ են։ Մարդուն փոխելն անհնարին է, եթի ինքն աձամբ դա չի ուզում։

5. Հարաբերություններում առաջնայինը լինելու փորձ։
Հնարավո՞ր է այն զգալ հարաբերությունների սկզբում: Հնարավոր է։ Մի խաբվեք հոգածությանը, մի խորացրեք հարաբերությունները, քանի դեռ չեք ճանաչում մարդուն։ Ուշադրություն դարձրեք նրա վերաբերմունքին ոչ միայն ձեր նկատմամբ, այլև թե նա ինչպես է վերաբերվում ձեր ընկերներին, ծնողներին և ինչ է նրանց մասին ասում։

6.Հարաբերություններում ձեզ կորցնել։
Սիրելի մարդուն նվիրվելու, նրա բոլոր ցանկությունները կատարելու, նրան մշտապես հարմարվելու, զիջելու, զոհաբերելու պատրաստակամությունը։ Եվ հոգու խորքում սպասել զոհաբերության գնահատանքին․ սպասել երախտագիտության, նվիրվածության, և կամ գոնե որ նա «երբևէ կհասկանա»։ Եթե դուք չզգաք սեփական արժանիքները, ապա շրջապատը, ավաղ, չի գնահատի և հարգի ձեզ։

7. Կոմունիկացիաների խանգարում:

Երբ պարզ և անվտանգ հարաբերությունների, պարզ խնդրանքների, սեփական զգացմունքների արտացոլումների և փոխադարձ համաձայնության փոխարեն հնչում են քննադատություններ, պահանջներ և փոխադարձ մեղադրանքներ։ Երբ լսում են ոչ այն, ինչ ուզում են լսել, շրխկացնում են դուռը, առանձնանում, լռում։ Կամ մտածում․ «Նա ինքը պետք է հասկանա, թե ինչ եմ ուզում ես»։

8.Խաղեր։
Գերված, իսկ ի վերջո կոտրված սրտերի ցուցակ, մշտապես հալումաշ անող «հավանաբար մենք միմյանց չենք սազում», «ես նրան կմերժեմ, թող իմ հետևից վազի» և նաև «որքան քիչ ենք կանանց սիրում, այնքան շատ ենք նրանց դուր գալիս»։
Անմիջապես ազատվեք իլյուզիաներից, որ երբևէ խաղը կվերածվի ամուր հարաբերությունների։ Այնտեղ, որտեղ ի սկզբանէ չկա հարգանք, երբեք չի լինի։

9. Ձգտում լինել այն, ինչը չես։
Եթե չենք կարող լինել այնպիսին, ինչպիսին կանք, ուրեմն, հարկավոր է մեր աշխարահայացքում և ինքնագնահատականում ինչ-որ բան «վերանորոգել»։

10.Ամենագլխավոր սխալը․ վախենալ։
Վախենալ բացահայտել քեզ, վախենալ մտերմությունից կամ, ընդհակառակը, վախենալ «նրան» ճիշտ չընտրելու ընտրությունից։ Ցանկացած սխալ արժեքավոր փորձ է, և երբեմն հարկավոր է դրա իրավունքը ևս ունենալ, քանի որ հատկապես սխալներն են օգնում ինչ-որ նոր բան սովորել։