45-ամյա երգչուհի Շակիրան վերջերս բաժանվել է ֆուտբոլիստ Ժերար Պիկեից՝ 11 տարի հանդիպելուց հետո, երբ պարզվել է, որ նա դավաճանել է իրեն։ Աստղը որոշել է «կոտրված սիրտը բուժել ամենահաճելի ձևով՝ ժամանակ անցկացնել նախկինից հեռու և լավ շրջապատում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Զույգը միասին է 2011 թվականից։ Նրանք ծանոթացել են Waka Waka երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ, որը դարձավ 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնը։ Նույն թվականին Պիկեի թիմը նվաճեց աշխարհի գավաթը։

 

Հենց հաջորդ տարի Շակիրան լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Միլանին, իսկ 2015 թվականին՝ երկրորդ որդուն, ում անվանեցին Սաշա։
Պիկեն և Շակիրան բազմիցս ասել են, որ չեն պատրաստվում պաշտոնական ամուսնություն գրանցել։

 
 

Օրերս հայտնի դարձավ, որ Ժերար Պիկեն դավաճանել է Շակիրային իր 17-ամյա թիմակցի՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Գավիի մոր հետ։
Ըստ լուրերի՝ Շակիրան ինքն է տեսել նրանց ու «դավաճանին տնից դուրս է շպրտել»։

Ու մինչ Պիկեն ժամանակ է անցկացնում ընկերների հետ, Շակիրան իր որդիների հետ գնացել Իսպանիա՝ սերֆինգի։

Երգչուհուն ուղեկցել է խորհրդավոր գեղեցկատես երիտասարդ։

 

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան իր հերթին հայտարարել է, որ Պիկեն «տառապում է» և էմոցիոնալ ծանր շրջան է ապրում։

 
 

Պիկեն ու Շակիրան արդեն հանդես են եկել հայտարարությամբ՝ խնդրելով չներխուժել իրենց անձնական կյանք՝ հանուն երեխաների խաղաղության։