Գիտնականները հազվագյուտ ու շատ ինքնատիպ չղջիկի տեսակ են հայտնաբերել են Հարավային Սուդանում, հայտնում է Business Insider-ը:
Այս կենդանին առաջին անգամ հանդիպել է 1939-ին: Այն ժամանակ հազվագյուտ կենդանուն տրվել է Glauconycteris superb անվանումը, սակայն այժմ չղջիկի յուրահատկությունները ստիպել են գիտնականներին այն ներկայացնել որպես նոր ցեղատեսակ:
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի համալսարանի կենսաբան Դ. Ռիդերը կենդանուն ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրակացության, որ այն ամբողջովին տարբերվում է մինչ այդ հայտնի բոլոր տեսակներից և նոր ցեղատեսակ է հանդիսանում: Այնուհետև կենսաբան Դ. Ռիդերը չղջիկի այս նոր տեսակի ներկայացուցչին տվել է Niumbaha superb անվանումը՝ ի պատիվ տեղի բնակչության, ովքեր ապրում են Հարավային Սուդանի այն նահանգում, որտեղ նա կատարում էր իր հետազոտությունները:
Կենդանին այժմ գտնվում է Վաշինգտոնի համալսարանում՝ հետագա հետազոտությունների համար: