Սիրելի լեդիներ, ինչքան էլ ինքնավստահ թվա Ձեզ տղամարդը, մեկ է, նա ունի սեքսուալ թաքուն անհանգստություններ, վախեր ու երազանքներ: Իսկ ինչպես կարող եք օգնել Ձեր սիրելիին. մի քանի խորհուրդներ է ներկայացնում LADYNEWS-ը:
1. Եղեք լիդեր: Տղամարդու հիմնական վախերից մեկն այն միտքն է, թե արդյոք բավարարում է իր զուգընկերուհու ցանկությունները: Նրանք մտածում են ոչ միայն իրենց հաճույք ստանալու, այլեւ զուգընկերուհուն հաճույք պատճառելու մասին: Նրան հանգստացնելու համար երբեմն նախաձեռնությունը վերցրեք Ձեր ձեռքը:
2. Պատմեք կամ, ավելի շուտ, ցույց տվեք: Տղամարդկանց մեծամասնության համար կանացի օրգազմը անբացատրելի ու անհասկանալի ինչ-որ բան է:Յուրաքանչյուր տղամարդ վախենում է լինել անփորձ սիրեկան: Հավատացեք'Ձեր տղամարդն ինքը գոհ կլինի, եթե ինքներդ ցույց տաք, թե ինչը ոնց անել: Արդյունքում Ձեզ էլ հաճելի կլինի:
3. Գովաբանեք: Վախը, որ ինքը չի արդարացնի կնոջ սպասելիքները, կարող է, ինչպես բժիշկներն են պնդում, տղամարդուն հանգեցնել անգամ սեռական դիզֆուկցիայի: Ուստի դրանից խուսափելու համար հաճախ գովեք Ձեր կողակցին: