Գործնականում յուրաքանչյուր կին երազում է, որ իր ընկերը հաջողակ, հարուստ եւ առատաձեռն լինի: Այդ դեպքում, կարծում է կինը, երջանիկ եւ լավ կապրեին:
Հարսանիքից առաջ կինը սիրահարության վիճակում է, այդ պատճառով կարող է չնկատել, թե իրականում ինչպիսին է իր ընտրյալը, իսկ արդեն երկար ժամանակ ամուսնացած լինելով` շատերը նկատում են, որ իրենց ամուսինները պասիվ են դառնում, քիչ փող են բերում, սխալ կենսակերպ են վարում:
Ինչ է անհրաժեշտ կնոջը ամուսնու հաջողության համար`
1. Ոգեշնչել
Հնուց ի վեր կնոջ սերը, նրա գեղեցկության եւ քնքշության առաջ խոնարհումը տղամարդկանց օգնել են քաղաքներ կառուցել, նկարներ նկարել, նվաճել ամբողջական երկրներ: Բոլոր մեծ արարումները, ցանկացած մասշտաբային հաջողությունը, բիզնեսը կառուցված են ներշնչանքի վրա, որ տղամարդուն բերել է կինը: Դա կարող է լինել կինը, սիրուհին կամ անհասանելի երազանքը:
Առաջին խնդիրը ամուսնու մոտ որեւէ բանի հասնելու տրամադրություն ստեղծելն է: Դրա համար տարբեր մեթոդներ են օգտագործվում, կարեւորը, որ տղամարդն ինքը ցանկանա գործել: Կարելի է սկսել մանր առօրյա սխրանքների ներշնչելով ի բարօրություն ընտանիքի, հետագայում խնդիրների մասշտաբները կաճեն, իսկ տղամարդը կցանկանա ավելին անել: Դա մանիպուլյացիա չէ, այլ օգնություն տղամարդուն` հաջողություն եւ բարգավաճում ձեռք բերելու: Ինչ-որ մեկն ի ծնե ունի ներշնչելու կարողություն, ինչ-որ մեկն էլ արագ սովորում է, իսկ որոշներին այն դժվարությամբ է տրվում:
2. Հավատալ
Տղամարդը գործնականում ամեն ինչ կարող է, եթե նրա կինն անկեղծորեն եւ ամբողջ հոգով հավատում է նրան: Այդ էներգիան փոխանցվում է տղամարդուն եւ լիցքավորում է, նրա հաջողության մասշտաբը մեծանում է: Նույնիսկ ամենակայուն ինքնագնահատականով տղամարդը չի կարող լիովին ինքնավստահ լինել եւ վստահել իր հաջողությանը, եթե ամենամոտ մարդը չի հավատում իրեն: Դա աքսիոմ է: Բոլորի առաջ նա կարող է ամենահաջողակը լինել, բայց եթե հոգու խորքում իմանա, որ իր կեսն իրեն չի հավատում, նրա ինքնավստահությունը կսկսի հալվել եւ ամեն ինչ կարող է կորել:
3. Շնորհակալություն հայտնել
Առանց անկեղծ շնորհակալության այն բանի համար, ինչ ձեզ համար անում է տղամարդը, չեք կարողանա երկար քաղել հաջողության պտուղները: Նախ` տղամարդը չի ցանկանա այլեւս ոչինչ անել` իրա արածի համար շնորհակալական խոսքեր, ժպիտ, հոգատարություն չստանալով: Երկրորդ` անհրաժեշտ է սկզբունքորեն երախտագետ լինել այն ամենի համար, ինչը շրջապատում է մեզ, որպեսզի դա բազմապատկվի: Գովեք ամուսնուն ամենափոքրիկ հաղթանակների համար եւ մոռացեք նրա պարտությունները, հիացեք նրա կարողություններով եւ տաղանդներով եւ դրանք կբացվեն իրենց ամբողջ հզորությամբ` ցուցադրելով նոր կողմեր:
4. Հարգել
Կախված, թե կինը որքան հարգանքով է վերաբերվում ամուսնուն, նույնպիսի հարգանքով նրան կվերաբերվեն շուրջբոլորը: Շրջապատողները տղամարդու կեցվածքից, քայլվածքից, շարժումներից ենթագիտակցաբար «կհաշվարկեն» նրա կարգավիճակը, որը շատ առումներով որոշում է հենց նրա զուգընկերուհին: Կինն ասես դրոշմ է դնում իր ամուսնու վրա. «հարգված մարդ» կամ էլ ընդհակառակը` «կատարյալ անհաջողակ»:
5. Սիրել
Անկեղծ սերը, կանացի քնքշանքը եւ ջերմությունը, ամուսնու նկատմամբ հոգատարությունը նրան աջակցում են բարդ պահերին, առանց որոնց անհնար է որեւէ հաջողություն: Իսկ երբ ամեն ինչ լավ է, նրանք էներգիա եւ դրական հույզեր կհաղորդեն, որոնք անհրաժեշտ են ինքնաիրացման համար: Երբ տանը սերը եւ փոխըմբռնումն է իշխում, տղամարդը հանգստանում է այնտեղ եւ ուժ է հավաքում նոր մեծ գործերի համար: Երբ սիրելի կինը կողքին է, կարելի է հաջողակ եւ իրացված լինել: Իսկ այնտեղ արդեն ձեռքը կհասնի նաեւ առաջին միլիոններին: