Եթե ձեր զուգընկերը ինքնավստահության պակաս է զգում, դա կարող է բացասաբար ազդել ձեր հարաբերությունների վրա, ուստի պետք է բարձրացնել նրա ինքնագնահատականը։ Իսկ ինչպե՞ս ինքնավստահություն ներշնչել տղամարդուն։
Օգնել նրան կենտրոնանալ դրական երեւույթների վրա
Հիանալի կլինի, եթե տղամարդը ուշադրություն դարձնի դրական երեւույթների վրա։ Այս հարցում մեծ է նաեւ կնոջ դերն ու օգնությունը. նա պետք է խոսի եւ հիշեցնի տղամարդուն, որ իր մոտ ամեն ինչ աստիճանանբար կստացվի։
Հավատալ ու աջակցել
Եթե տղամարդը գիտի, որ իրեն հավատում ու աջակցում են, ուրեմն նա ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր առջեւ դրված նպատակին։ Պետք չէ նախատել տղամարդուն, եթե այս կամ այն հարցում սխալվել կամ սայթաքել է։
Գովել նրան
Եթե տղամարդը ինքնուրույն, թեկուզ փոքրիկ, ձեռքբերում ու նվաճում է ունեցել, ուրեմն կինը անպայման պետք է գովի նրան՝ չմոռանալով գեղեցիկ հաճոյյախոսությունների, համբույրների եւ ջերմ խոսքերի մասին։
Նուրբ քննադատություն
Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց քննադատում են՝ թեկուզ այն շատ տեղին ու ճիշտ է։ Կնոջ մշտական քննադատությունները բացասաբար են ազդում տղամարդու ինքնագնահատականի վրա։ Ուստի, քննադատելիս պետք է շատ զգույշ ու նուրբ մոտեցում ցուցաբերել։
Ցույց տալ նրա ցածր ինքնագնահատականի պատճառները
Տղամարդուն ինքնավստահություն փոխանցելու համար կարելի է ցույց տալ այն մարդկանց կամ երեւույթներին, որոնք բացասաբար են ազդում նրա ինքնագնահատականի վրա։ Եթե նրանք կլինեն իր համար հարազատ մարդիկ, նա իհարկե, մեծ դժվարությամբ կընդունի ձեր կարծիքը։ Դուք պետք է օգնեք նրան բացել իր աչքերը։
Շնորհակալություն հայտնել
Տղամարդու համար իր «ես»-ը շատ կարեւոր է, հետեւաբար նա միշտ ցանկանում է գովաբանություններ լսել։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, քանի որ գովեստի խոսքերը չարաշահելու դեպքում դրանք տղամարդու համար կկորցնեն իրենց իմաստը։
Ցույց տալ, որ սեփական անձի վրա ծիծաղելը ընդունելի երեւույթ է
Այս կետը տղամարդուն պետք է սովորեցնել միայն սեփական օրինակով։ Նա պետք է հասկանա, որ ինքնավստահության պակասը կարելի է քողարկել հումորի լավ զգացումով։
Համոզել նրան, որ պետք է դիմել ուրիշների օգնությանը
Եթե նկատել եք, որ իր նպատակներին հասնելու համար տղամարդը մեկ ուրիշի օգնության կարիքն ունի, կինը պետք է համոզի նրան դիմել այդ քայլին։ Սա նաեւ կփոխի տղամարդու աշխարհահայացքը։ Այսուհետ նա իր հետագա որոշումներն այլ կերպ կկայացնի։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-