Դավիթ Միրոյանը, նույն ինքը' ռեփեր Դավոն, դարցել է 24 տարեկան: BRAVO.am-ը շնորհավորել է հոբելյարին, լուսանկարել ու նաեւ պարզել, թե ում հետ է նա անցկացրել իր համար տոնական օրը:

 

“Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ծննդյանս տարեդարձն անցկացրել եմ' ինչպես ստացվի. երբեք ոչինչ չեմ պլանավորում: Բայց այս մեկը տարբերվում էր նախորդներից նրանով, որ ընկերուհուս հետ ենք նշել նույն տարբերակով:)”,-մեզ հետ զրույցում նշել է Դավոն:

 

Ռեփերը նաեւ հետեւյալն է ասել.“Առավոտից նշել ենք. ով երբ ազատվում է, հանդիպել ենք: Ծննդյանս ամենահիշվող տարեդարձն անցկացնում եմ յուրաքանչյուր տարի: Ամեն անգամ ասում եմ, որ հենց այդ ծնունդս է ամենից լավը, բայց հաջորդ տարի ավելի լավ է ստացվում”:

 

Նա պատմել է, որ դեռ կեսգիշերից ստացել է նվերներ ու շնորհավորանքներ. “Ընկերներս, տնեցիք, ընկերուհիս շնորհավորել են: Կարծում եմ' ամենասպասված ու օրիգինալ նվերը բոլորն ակնկալում են ստանալ իրենց սիրելիից”: Նշենք, որ Դավոյի սիրելին լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն է: