Ավստրալացի հանրահայտ բլոգերը, ով իր ամբողջ մարմնի վրա դաջել է ավելի քան 600 դաջվածք, ցուցադրել է իր արտաքինի նոր փոփոխությունները և զարմացրել երկրպագուներին։ Instagram-ում նրա հրապարակումները գրավել է Daily Star-ի լրագրողներն ուշադրությունը:

Հայտնի է, որ 26-ամյա մոդել Էմբեր Լյուկը դաջվածքներով է պատել իր մարմնի 98 տոկոսը՝ ներառյալ ակնագնդերը: Բացի այդ, նա փիրսինգ է արել շրթունքի, ճակատի, քթի և կրծքավանդակի վրա, մեծացրել է կրծքի չափսերը և դեմքին ներարկել հիալուրոնաթթվի և բոտոքսի ֆիլլերներ։

Վերջին հրապարակումներից մեկում նյութի հերոսուհին սելֆի է հրապարակել, որում երկրպագուներին ցույց է տվել իր դեմքը` դեկտեմբերին կատարած բազմաթիվ նոր պրոցեդուրաներից հետո։ Դրանք ներառում են կզակի ձևի շտկում, շրթունքների, այտոսկրերի, կզակի մեջ ֆիլլերների ներարկում և կոսմետիկ պրոցեդուրայի արդյունքները, որով հեռացրել է աչքերի տակի պարկերը: Հրապարակման մակագրության մեջ, որը հավաքել է ավելի քան երկու հազար հավանում, Լյուկը բաժանորդներին պատմել է դրանցից յուրաքանչյուրի առավելությունները։

 
 

Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները գնահատել են մոդելի արտաքինի փոփոխությունները։ «Լավ տեսք ունես», «Վաու, ինձ դուր է գալիս», «Գեղեցիկ հրեշտակ», «Դու պլաստիկ աստվածուհի ես, Էմբեր», - գովել են նրանք: