Հաճախ ենք լսում «սերը տարիք չի հարցնում» արտահայտությունը: Հենց այս արտահայտությունն էլ հաշվի առնելով և կոտրելով բոլոր կարծրատիպերը պատահում են շատ զույգեր, երբ ամուսինը կնոջից բավականին մեծ է լինում: Տարիքային մեծ տարբերությունը, սակայն, չի խանգարում այդպիսի զույգերին երջանիկ լինել: Զույգերը նույնիսկ պնդում են, որ ավելի երջանիկ են: Օրինակ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը' Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը միասին են արդեն շուրջ տասներկու տարի: Զույգի միջև տարիքային տարբերությունը 25 տարի է (Մայքլ Դուգլասը ծնվել է 1944 թվականին, իսկ Քեթրինը' 1969-ին): Այդպիսի մեծ տարբերությունը, սակայն, չի խանգարում զույգին լինել երջանիկ և անկեղծ սիրել միմյանց: Մեր հայկական շոու-բիզնեսում էլ այդպիսի զույգերը քիչ չեն: Ներկայացնում ենք նրանց ձեր ուշադրությանը:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը դերասան Հրանտ Թոխատյանի երրորդ կինն է։ Նրանց տարիքային տարբերությունը 19 տարի է։ Ե'վ Լուիզան, և' Հրանտը բազմիցս ասել են, որ տարիքային տարբերությունը նրանց ոչ թե խանգարում է, այլ հակառակը' օգնում է։
Լուիզան և Հրանտը դստեր' Լիլիթիկի հետ:
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և հայտնի գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի միությունը ժամանակին թեժ բամբասանքի առիթ դարձավ: Մինչև հիմա էլ մարդիկ կան, ովքեր քննադատում են Լուիզային' իրենից տարիքով բավականին մեծ տղամարդու հետ ամուսնանալու համար, սակայն դա չի խանգարում նրանց հարաբերություններին և զույգը երկար ժամանակ է, ինչ երջանիկ ապրում է: Նրանք ունեն մեկ դուստր' Գաբրիելան:
Երիտասարդ դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը Արտակ Սարգսյանն է: Նրանց միջև ևս գոյություն ունի տարիքային մեծ տարբերություն:
Զույգը համատեղ ունի մեկ որդի' Հայկը:
Սուրեն Թադևոսյանն ու իր սիրելին' Աննան ծանոթացել են Facebook սոցիալական ցանցի միջոցով: Իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին խոսելիս Սուրեն Թադևոսյանն ասել է. «Ինձ կոնկրետ ոչինչ չի խանգարում: Կարծում եմ' տարիքն էական չէ: Չնայած շատերի մոտ բացասական վերաբերմունք կա' ո՛չ ինձ, ո՛չ Աննային դա չի խանգարում»: Սուրենն ու Աննան կօրինականացնեն իրենց հարաբերություններն ամռանը:
Հայտնի հաղորդավարուհի Զառա Արամյանի ամուսինը ևս նրանից բավականին մեծ է: Նրանք ունեն երկու երեխա:
Երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ու երգչուհի Անահիտ Սիմոնյանի ամուսնությունը տեղի ունեցավ բոլորովին վերջերս: Նրանք հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ ու համապատասխան զույգերից մեկն են: Զույգի միջև գոյություն ունեցող տարիքային տարբերությունը այդքան էլ չի զգացվում' Հայկոն մեծ է Անահիտից 14 տարով:
Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը որդու' Արմանի հետ:
Դերասան Կարեն Ջանիբեկյանի կինը' ռեժիսոր Լիանա Անթառանյանը բակավանին փոքր է նրանից: Նրանք ծանոթացել են Լիանայի բեմադրած ներկայացման ժամանակ, որում պետք է խաղար Կարեն Ջանիբեկյանը:
Հ.Գ. Անկախ տարիքային մեծ կամ փոքր տարբերությունից, երջանկություն ու ընտանեկան ջերմություն ենք մաղթում բոլոր զույգերին: