Լոնդոնում աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Վինսթոն Չերչիլի՝ հասուն տարիքում գրած միակ բանաստեղծությունը. գրում է BBC-ն:
Մասնագետների կարծիքով՝ ձեռագիրը կվաճառվի նվազագույնը 20 հազար դոլարով:
«Մեր ժամանակակից լոզունգները» անունը կրող բանաստեղծությունը թվագրվում է 1899 կամ 1900 թվականով: Այն գրվել է Չերչիլի կողմից, երբ նա ծառայում էր բանակում:
Մանուկ հասակում Չերչիլը գրում էր բանաստեղծություններ, և նույնիսկ դպրոցական մրցանակներ ստանում դրա համար, սակայն ավելի հասուն տարիքում նա իր մտքերը արձակի միջոցով էր հանձնում թղթին:
1953-ին Չերչիլը դարձել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: