Օրեր առաջ երգիչ Միհրան Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր մի գրառում, ըստ որի, այդ պահին նա Գրիգոր Կյոկչյանի և Լիդուշիկի հետ էր: Այդ պահին նրանք միասին ձայնագրման ստուդիայում էին:
ArmStar.am-ը զրուցեց Գրիգոր Կյոկչյանի հետ' պարզելու, թե ինչն էր նրանց բերել մեկ հարկի տակ: Գրիգորը նշեց, որ ինքն աշխատում է այդ ստուդիայում: «Մենք պատահականորեն աշխատանքի բերումով էինք հայտնվել միևնույն վայրում, Լիդուշիկը երգ էր ձայնագրում, իսկ մենք յուրովի «աջակցում էինք»»:
ArmStar.am-ի այն հարցին, թե արդյոք Միհրանն էլ էր երգ ձայնագրում, և արդյոք նրանք համագործակցում են, Գրիգորը պատասխանեց, որ Միհրանի գործերը բացահայտել չի ցանկանում: «Միայն մի բան կարող եմ ասել, որ երգիչը շուտով 2 նոր երգ կունենա, որից մեկի բառերը ես եմ գրել, ավելին ասել չեմ ցանկանում, ինքն անձամբ կպարզաբանի»,-ավելացրեց Գրիգորը: