Ընկույզը հիանալի միջոց է բորբոքումների դեմ, պնդում է Culina Health-ի համահիմնադիր, սննդաբան Թամար Սամուելսը (ԱՄՆ):

Ինչպես գրել է Eat This, Not That-ը, ընկույզն ամենաառողջ նախուտեստներից է:

Իրականում շատ ընկույզներ հարուստ են վիտամիններով, սննդարար նյութերով եւ հակաբորբոքային ազդեցություն ունեն: Օրինակ՝ նուշը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են նաեւ վերացնել բորբոքումը: Հակաօքսիդանտները պաշտպանում են օրգանիզմը օքսիդատիվ վնասից, որը վնասում է բջիջները եւ բորբոքում առաջացնում:

Մասնագետի կարծիքով՝ ընկույզը լավագույն հակաբորբոքային միջոցն է:

«Դրանք պարունակում են առավել ալֆա-լինոլենաթթու՝ օմեգա-3 ճարպաթթու», - բացատրել է Սամուելսը:

Ընկույզը ներառում է վիտամին E եւ այլ ֆիտոնուտրիենտներ, ինչպիսիք են ֆենոլաթթուները, ֆլավոնոիդները:

«Ընկույզի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է բորբոքման որոշ կենսամարկերների կոնցենտրացիան», - պատմել է նա:

 

med.news.am