Միացյալ Նահանգներում հղի ուսուցչուհին բանտարկվել է աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Հաղորդում է Daily Record-ը:
Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքից 41-ամյա Հեիրի Քալվին ձերբակալվել է 15-ամյա երիտասարդին բռնաբարելու և դպրոցի տարածքում ատրճանակ պահելու մեղադրանքով:
Քալվիի զոհ դարձած դպրոցականը հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ և հայտարարել, որ իր կամքով է հարաբերությունների մեջ մտել նրա հետ և կենակցել: Բացի այդ, կինը հղի է ութերորդ ամսում, սակայն ոստիկանությունը չի պատրաստվում «ենթադրություններ անել, թե ով է երեխայի հայրը»:
Դետեկտիվները հարցազրույց են ունեցել դպրոցի մյուս աշակերտների հետ, և նրանք ասել են, որ այն տղայի հեռախոսը, որի հետ Քալվին սիրավեպ է ունեցել, պարունակում է անպարկեշտ բովանդակության տեսանյութեր նրա մասնակցությամբ:
Հեիրի Քալվին այժմ կալանքի տակ է: Դատարանը նրան ազատ կարձակի 19,000 դոլար գրավի դիմաց: