Դերասանուհի Յուլյա Ֆինկը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է վագրային պրինտով շապիկի եւ ջինսե վերնաշապիկի հետ։ Յուլյա Ֆինկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարում է ընտրել։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոց, ականջօղեր։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Բնությունն իր կատարելությամբ մեծ մոտիվացիա է, ինձ շատ է լիցքավորում»։