Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ բազմաբովանդակ «Final» խորագրով իր նոր ալբոմը կարող է իր վերջինը լինել:
«Միգուցե սա իմ վերջին ալբոմն է: Սա այն չէ, ինչի մասին ես մտածում էի վերջին մի քանի ամիսների ընթացքում: Սա այն է, ինչի մասին ես մտածում էի վերջին մի քանի տարիներին», - խոստովանել է կատարողը «The People»-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա նշել է, որ չի նախատեսում դադարեցնել երգեր գրել, քանի որ շատ է սիրում երգի ստեղծման այդ պրոցեսը: Նոր ալբոմը տասնմեկերորդը կլինի երգչի կարիերայում, ով իր բեմելը տոնել է 1990-ականների կեսերին: