Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը իր նախկին ընկերուհու` Աննա Կուրնիկովայի հետ Մայամիում զբոսանավի վրա հանգստանալիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: 

 

Հիշեցնենք, որ 2014 թվականին տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ երգիչը հայտարարել էր, որ ինքը և Աննան 13 տարի ընկերություն անելուց հետո  բաժանվել են: Պապարացիները նկատել են, որ 39-ամյա երգիչն ու 33-ամյա թենիսիտուհին վայելում էին արև, ծովը և հիանալի ժամանակ էին անցկացնում: