Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ, որին ուղեկցել է առաջին դասարան։
Նա հրապարկմանը կից գրել է.
«Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ….
Շնորհավորում եմ բալես և խոստանում, որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ և կուղղորդվես քո ուղեղով, ոչ հասարակության թելադրանքով։
Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես։
Հ.Գ.Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն–մենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։
Կարևորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են։ Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող, պաշտող տատիկ և մայր ….
֊Մամա, բոլորն ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի ենք եկել….
Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր…
Բալես, դու պապա չունես` մեռել ա ․․․․
Ու սա սեպտեմբերի պայծառ 1-ն է»։