Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում։ Սիլվան արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Առաջ նայեք հույսով, ետ նայեք շնորհակալությամբ, վերեւ՝ հավատով, շուրջը՝ սիրով»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։