Դերասան Էգդար Իգիթյանն այսօր նշում է ծննդյան օրը, ինչի առիթով ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Դերասանն Ինստագրամյան էջում ջերմ լուսանկար է հրապարակել որդու՝ Լեոնի հետ, որն ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։ «Կյանքիս ու ծնունդիս ամենամեծագույն նվերը, տղես վիդեոյում մի շաբաթական է։ Մերսի շատ լավ բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորիդ։ Բոլորիդ ցանկանում եմ այն սերը, ինչը հիմա ես զգում եմ իմ ներսում... Թող բոլորի ընտանիքներում, եթե դեռեւս չկա այս երջանկությունը, անպայման, Աստծո օրհնությամբ, լինի...»,- գրել է դերասանը։