Ամերիկյան դերասանուհի Ջեսիկա Ալբան ամուսնու՝ Քեշ Ուորենի հետ հանգստանում է Սուրբ Բարդուղիմեոսի կղզում:

Ըստ Eonline-ի, 31-ամյա դերասանուհին լողափ է եկել մանուշակագույն լողազգեստով, որի ներքեւի հատվածը զարդարված է ծաղկավոր նկարով, իսկ 34-ամյա Ուորենը ներկայացել է գծավոր կապտա-ճերմակ լողավարտիքով: Զույգը միացել է արդեն կղզում գտնվող դերասանուհի Նիկոլ Ռիչիին եւ նրա ամուսնուն: Երկու աստղերն էլ նախընտրել են երեխաներին թողնել տանը՝ Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ վերջերս Ջեսիկա Ալբան թողարկել է իր նոր գիրքը՝ «Ազնիվ կյանք» վերնագրով, որում նկարագրում է բնության հետ ներդաշնակ ապրելու կանոնները: Գիրքն արդեն Միացյալ Նահանգներում բեսթսելլեր է դարձել: