Եթե նիհարում եք, պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնեք հատկապես նախաճաշին: Դիետոլոգները կարծում են, որ բարձր սպիտակուցային նախաճաշը լավագույնս օգնում է հսկողության տակ պահել ախորժակն ամբողջ օրվա ընթացքում: Այս դեպքում զգալիորեն նվազում է քաղցր կամ յուղոտ սննդի հաճախակի կիրառության հավանականությունը:
Հատուկ հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշով աղջիկներ: Նրանց բաժանել են երեք խմբի և տվել տարբեր նախաճաշեր: Արդյունքում պարզվել է, որ այն աղջիկները, ովքեր սպիտակուցային սնունդ են կիրառել նախաճաշին, օրվա ընթացքում իրենց ավելի հագեցած էին զգում: Նրանց չէր գայթակղում անուշահոտ շոկոլադը' ի տարբերություն նրանց, ում նախաճաշը հագեցած էր ածխաջրային բաղադրությամբ կամ նրանց, ովքեր առհասարակ հրաժարվել էին նախաճաշից: