Կառուցվածքը և դասավորությունը
Ռեզյումեն պետք է հստակ կառուցվաք ունենա։ Այդպիսի տեքստն առաջին հերթին հեշտ է ընթերցվում, և երկրորդը՝ անհասկանալի կառուցվածքովը հիասթափեցնում է այն կարդացող մարդուն։ Շատ լավ կլինի, եթե ամբողջ տեքստը լինի միևնույն տառատեսակով և տառաչափով։ Ենթավերնագրերը կարելի է ուղղակի թավացնել։ Իհարկե, դրա արտաքին տեքստը կարող եք օրիգինալ դարձնել, սակայն հասկանալիությունն ու պարզությունը ամենակարևորն են։ «Ռեզյումե» բառը հարկավոր չէ գրել փաստաթղթի հենց սկզբում, ավելի լավ է այդ բառն օգտագործել վերնագրի մեջ։ Հաշվի առնելով, որ աշխատակիցները օրական հազարավոր այդպիսի ռեզյումեներ են ընթերցում, լավ կլինի, որ ֆայլն անվանեք հետևյալ կերպ՝ «Ռեզյումե_Ազգանուն Ա.Հ.»։ Այդպես կառանձնանաք մնացած թեկնածուներից։ Պարտադիր կերպով ստուգեք, որ փաստաթղթում չլինեն քերականական, կետադրական և այլ սխալներ։
Ի՞նչ հարկավոր չէ գրել ռեզյումեում
Ռեզյումեներում հաճախ նշվում են գործատուի համար անպետք տվյալներ։ Նրանց հետաքրքիր է Ձեր տարիքը, ընտանեկան կարգավիճակը, ունեք արդյոք երեխաներ, թե ոչ։ Սակայն անձնագրի տվյալներ, ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ տալը ոչ միայն ավելորդ է, այլ նաև երբեմն վտանգավոր։ Շատերն անգամ իրենք քաղաքական դիրքորոշումն ու կրոնական դավանանքն են նշում ռեզյումեներում։
Եթե այդպիսի մանրամասն տեղեկությունները հետաքրքրեն գործատուներին, ապա նրանք դրանց մասին կհարցնեն հարցազրույցի ժամանակ։
Ինչի՞ց սկսել
Ռեզյումեն հարկավոր է սկսել որոշակի դիրքորոշումից, քանի որ ամեն անգամ կոնկրետ մեկ կազմակերպության եք դիմում։ Եթե Ձեր գլխավոր նպատակը ուղղակի հենց այդ կազմակերպությունում աշխատանքի անցնելն է, ապա լավ կլինի, եթե նշեք, թե կոնկետ որ պաշտոնի համար եք դիմում։ Ոչ բոլոր գործատուները ժամանակ կտրամադրեն դիմորդին հարմար պաշտոն գտնելու և առաջարկելու համար։ Ռեզյումեն ամողջական չի կարող համարվել, եթե դրանում նշված չէ ցանկալի պաշտոնը։
Ռեզյումեի բաժինները
Անձնական տվյալներ
Այստեղ պետք է նշվեն ազգանունը, անունը, հայրանունը։ Նախընտրելի է հակիրճ տեղեկություններ տրամադրել նաև ընտանեկան կարգավիճակի և երեխաների առկայության մասին։ Հարկավոր է նշել հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։ Սակայն ցանկության դեպքում այս տվյալները կարող եք նաև գրել փաստաթղթի վերջում՝ առանձին «Կոնտակտային տվյալներ» բաժին ստեղծելով։
Կրթություն
Այստեղ նշվում են կրթական հաստատությունները, որտեղ սովորել եք՝ վերջինից մինչև առաջինը հերթականությամբ։ Պարտադիր չէ նշել դպրոցում սովորելու մասին, եթե բարձրագույն կրթության դիպլոմ ունեք։ Եթե ապագա աշխատանքի հետ կապված կուրսեր եք անցել, ապա դրանց մասին ևս հիշատակեք։ Հարկավոր է նաև նշել, թե ինչ մասնագիտություն ունեք։
Փորձ, հմտություններ, ձեռքբերումներ
Այս բաժնում նշվում են աշխատավայրերը՝ ժամանակագական տվյալներով։ Անհրաժեշտ չէ նշել այն վայրերի մասին, որտեղ չնչին ժամանակ եք աշխատել։ Յուրաքանչյուր աշխատանքի համար հարկավոր է նշել գործառույթները, պատականությունները և անհրաժեշտ ձեռքբերումները։
Մարդկային հատկանիշներ
Հարկավոր չէ նշել «ծեծված» արտահայտություներ՝ ինչպիսիք են ակտիվ, ստեղագործ, նպատակասլաց և ազնիվ աշխատող։ Ավելի լավ կլինի մի քիչ երկար մտածել և նշել այն հատկանիշները, որոնք իսկապես համապատասխանում են Ձեզ։ Դա կարող է լինել լավ հիշողությունը, հրապարակախոսական հմտությունները կամ մարդկանց հետ հեշտ աշխատելը։
Հավելյալ տեղեկություններ
Այստեղ նշվում են նախընտրելի աշխատավարձի չափը, օտար լեզուներին տիրապետելու հմտությունները, ունեք արդյոք վարորդական իրավունք, անձնական ավտոմեքենա, թե ոչ։ Եթե ապագա աշխատանքը պահանջում է համակարգչային հմտություններ, ապա հարկավոր է նաև նշել համակարգչային ծրագրերի հետ աշխատելու կարողությունները։