Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է հետպատերազմյան ապրումներով․ նա մասնավորապես գրել է․
«Ժպտում ենք, ապրում ենք, ասես անհոգ ենք՝ ժպիտի տակ ամեն բան թողարկելով։ Փորձում ենք մեր մեջ ուժ գտնել եւ առաջ շարժվել, բայց սրտումս մի մեծ ցավ կա, որը սպիացել է, անընդհատ հիշել է տալիս իր մասին ու երբեւէ չեմ մոռանա այն։ Այս օրերի դաժան պատերազմը շատերիս կոտրեց, ու վստահ եմ, որ բոլորիդ մոտ է այս զգացումը։ Ասես ծանր քար լինի սրտումս, նույնիսկ մեղավոր եմ ինձ զգում, թեկուզ մի ակնթարթ ապրած երջանիկ պահի համար, տաքուկ անկողնումս քնելու համար, ու ամենավատը՝ անպաշտպան ու անօգնական մեր հայրենիքում ապրելու համար»: