PressIdent.am-ը գրում է.
Համացանցում հաճախ եմ նկատում մեկնաբանություններ, թե հայն ուր,սեքսուալությունը՝ ուր: Ասեմ, որ բնավ համաձայն չեմ: Մեր հայազգի հայտնիգայթակղիչ հայուհիներից բավական է միայն ամերիկաբնակ Քիմի ևռուսաստանաբնակ Վարդայի անունը տալ, և պարզ կդառնա, որ իրականում հայկանայք օժտված են բնատուր գեղեցկությամբ և գրավչությամբ, միայն թե Հայաստանումհաճախ այն դրվում է կաղապարների մեջ:
Մեր օրերում շատ հայ աղջիկներ կամքողարկում են իրենց սեքսուալությունը կամ, ընկնելով ծայրահեղության մեջ,վերածվում վուլգար կանանց: Սեքսուալությունից վուլգարություն մեկ քայլ է: Վերջին շրջանում տարբեր կայքերում և բլոգներում ներկայացնում են ամենասեքսուալհայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային ամենասեքսուալ հայօգտատիրուհիներին և այլ սեքսուալների:
Չգիտեմ՝ այդ ցուցակները կազմողներըսեքսուալ ասելով ինչ են հասկանում, սակայն, ըստ իս, այդ ցանկից շատ քչերինկարելի է այդպիսին համարել: Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չեն, միայնխնամված ու հարդարված լինելը չէ, միայն բաց հանդերձներն ու անկաշկանդկեցվածքը չէ, այլև, որ, ամենակարևորն է, կիրթ ու դաստիարակված, կարդացած ուբանիմաց կին լինելը:
Շարունակությունը` այստեղ: