2012 թվականին թողարկված «Gangnam Style» համաշխարհային հիթի կատարողը` PSY-ն, Ինստագրամի իր էջում կարճ հոլովակ է հրապարակել և զարմացրել երկրպագուներին:
Պարզվում է` տեսահոլովակի թողարկումից 8 տարի անց կորեացի երգիչը նիհարել և անճանաչելի է դարձել:
Հրապարակված տեսանյութում 43-ամյա k-pop-կատարողը այնքան նիհար տեսք ունի, որ նույնիսկ երկրպագուները ենթադրել են, որ կադրերում ամենևին էլ PSY-ն չէ:
«Ոտքերը չափազանց բարակ են: Սա PSY-ն չէ», «Պարոն, ինչո՞ւ եք հիմա այսքան փոքր, ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է: Հուսով եմ` առողջ եք...»,- մեկնաբանություններում գրել են հետևորդներից մի քանիսը:
Որոշներն էլ խնդրել են երգչին կրկին քաշ հավաքել` նշելով, որ ոչ ոք նրան չի ճանաչելու այդ նոր տեսքով, սակայն վերջինս նրանց կտրուկ պատասխանել է` «Կներեք, բայց ես հետևելու եմ իմ քաշին»: