Դերասան, հեռուստահաղորդավար Ներսես Ավետիսյանն այսօր Գառնու տաճարի մոտ անակնկալ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին, որի անունը Լիլիթ է:

Ոճաբան Մադոննա Հարությունյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեսանյութեր է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես է դերասանն անակնկալի բերում սիրելիին։ Ներսեսը ծնկի գալով Լիլիթին հարցնում է․ «Համաձա՞յն ես դառնալ իմ կինը»։ Ինչին դրական պատասխան է ստանում։

Այդ հրապարակումից 2 ժամ անց հրապարակվում է հաջորդ տեսանյութը, որում Լիլիթը հարսանեկան զգեստով է։ Զույգը ջերմ համբուրվում եւ գրկախառնվում է։