Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ու նրա ընտրյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանեկան արարողությունը։ Հարսանյաց հանդեսի ժամանակ նորապսակները անակնկալ են մատուցել Գոհարի մայրիկին ու հյուրերին՝ զուգերգ կատարելով նրանց համար: Այս մասին տեղեկանում ենք Գոհարի միկրոբլոգից, որում նա տեղադրել է իրենց զուգերգից մի հատված և գրել. «Իմ մայրիկը շատ էր ուզում, որ մենք երգեինք հարսանիքի ժամանակ, բայց մենք որոշել էինք մինչև վերջ գաղտնի պահել դա: Այդ պատճառով էլ մեր զուգերգը անակնկալ եղավ նրա և մյուս հյուրերի համար»: