Հույն մոդել Սոֆյա Հաջիպանտելին, ով հայտնի է դարձել շնորհիվ իր կպած խիտ հոնքերի, մասնակցել է «Agent Provocateur» հայտնի բրենդի ներքնազգեստի գովազդային արշավին: Կարանտինի ժամանակ տնային պայմաններում արված լուսանկարները հրապարակվել են բրենդի ինստագրամյան էջում:
Կադրերում 23-ամյա մոդելը նստած է բազկաթոռին: Նա կրում է «Karmen» ապրանքանիշի ներքնազգեստ և սև զուգագուլպաներ: «Եկել է քո ժամանակը, վայելիր քո մարմինը»,- ասված է հրապարակման մեկնաբանություններում, որը հավաքել է մոտ 10 հազար հավանում:
Համացանցի օգտատերերին դուր չի եկել ֆոտոշարքի հերոսուհու ընտրությունը: Շատերը նշել են, որ Սոֆյայի ոչ հաճելի տեսքը չի կարող գնորդներին գրավել:
«Եվս մի հիմար թրենդ' «եղիր այնպիսին, ինչպիսին կաս»: Այս գովազդը չի աշխատում: Աղջիկը տգեղ է, ահա և այսքանը»,- գրել է օգտատերերից մեկը: