Դերասան Միխայիլ Եֆրեմովի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Դերասանի նկատմամբ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով քրեական հետապնդում է իրականացվում։ Telegram-յան հայտնի ալիքի տեղեկություններով՝ արտիստի որդին երկու անգամ շտապ օգնություն է կանչել։
Նա հայտնել է, որ հոր ինքնազգացողությունը խոսքի խանգարման հետ մեկտեղ վատացել է։ Հարազատները կասկածել են, որ կարող է ուղեղ արյունահոսություն տեղի ունեցած լինել։
Սակայն երբ շտապօգնությունը ժամանել է, Եֆրեմովի մոտ ոչ մի ախտանշան չի եղել։ Բժիշկները կարծել են, որ դերասանի մոտ, աեմայն հավանականությամբ, տրանզիտոր իշեմիկ գրոհ է նկատվել (նոպա, որը նման է կաթվածին, սակայն տեւում է միայն մի քանի րոպե եւ հետեւանքներ չի թողնում)։ Եֆրեմովին հրաժարվել են հոսպիտալացնել, հայտնում է LifeShot-ը։
Նախորդ շաբաթ երեք դատական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ըստ էության քննվել է Եֆրեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի գործը։ Հերթական նիստը նշանակված է օգոստոսի 11-ին։